Ալեք Ենիգոմշյանն ազատ արձակվեց
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին քիչ առաջ ազատ են արձակել «Արմավիր» ՔԿՀ-ից:
Ալեք Ենիգոմշյանին քրեակատարողական հիմնարկից միանգամից տեղափոխել են տուն եւ լրագրողներին չի հաջողվել տեսնել եւ զրուցել նրա հետ:
«Սպասելի էր, որ ազատ կարձակեն, որորվհետեւ գիտեի, որ նման նախագիծ է շրջանառվում, որ կամ ապահովելու են Ալեք Ենիգոմշյանի իրավունքները, կամ ազատ են արձակելու: Ես էլ գիտեի, որ չեն կարողանալու ապահովել ու դրա համար էլ ազատ կարձակեն»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ալեք Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Ալեք Ենիգոմշյանը երկու ամսով կալանավորվել էր: Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։