22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Կողբում որդին գնդակահարել հորը

Այսօր առավոտյան ժամը 6-ից 6.30-ի սահմաններում Տավուշի մարզի գյուղում ողբերգություն է տեղի ունեցել. գյուղի 25-ամյա բնակիչ Սարո Աբգարյանը որսորդական հրացանով սպանել է հարազատ հորը՝ 61-ամյա Արտաշես Աբգարյանին:
Henaran.am-ը զրուցեց Կողբ համայնքի բնակիչներից մեկի հետ:

Մեր զրուցակցի խոսքով ՝ Սարո Աբգարյանը հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում: Խնդիրը ընտանեկան է և այս պահին ահոգեբուժարանում է  գտնվում նրա քույրը, իսկ ընտանիքի մայրը հոգեբուժական հիվանդանոցից մի քանի ամիս առաջ էր վերադարձել:

Վեճի պատճառները դեռևս հայտնի չեն, քանի որ այս ընտանիքի հետ հարևանները քիչ են շփվել: Գյուղացիները ասել են, որ հորը սպանելուց հետո Սարոն ասել է՝ լավ եմ արել, որ սպանել եմ:

Դրանից հետո հարևանները զանգել են ոստիկանություն և շտապ օգնություն են կանչել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ