15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հաց տարողին» նույն մեղադրանքներն են առաջադրվել.փաստաբանը մանրամասնել է

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհած «Սասնա ծռերի» անդամներին սեփական մեքենայով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին առաջադրվել են «Սասնա ծռերի» մյուս անդամներին առաջադրված մեղադրանքները:

Լրագրողների հետ զրույցում  փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշել է , որ նույն մեղադրանքն արտատպվել է, որը խոսում է թերի, ոչ անհատականացված աշխատանքի մասին:

«Նրան մեղադրանք է առաջադրվել այն մասով, թե նա հուլիսի 17-ին մուտք է գործել ՊՊԾ տարածք, այն դեպքում, երբ նա սեփական մեքենայով տղաներին սնունդ էր հասցրել hուլիսի 26-ին»,-ընդգծել է փաստաբանը::

Նշենք, որ «Սասնա ծռերի» անդամներին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։

Հիշեցնենք, որ Սարգսյանը հուլիսի 26-ին սննդով բեռնված մեքենայով ճեղքել է ոստիկանության պատը եւ սնունդ հասցրել «Սասնա ծռերի» անդամներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ