Հանցագործություն է բժշկին պատանդ պահելը. Ազատ Արշակյանը դատապարտում է
«Հայաստանում միշտ կարող է լինել 5 տոկոս, որոնց համար Հայաստանը բեռ է: Իշխանությունները սխալ արեցին, որ չգնացին ընդառաջ, պետք է քաղբանտարյալններին ազատ արձակեին: Եվ Վիտալի Բալասանյանին տային բոլոր լիազորությունները բանակցելու համար»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից բուժօգնության համար ՊՊԾ գնդի տարածք մտած բժիշկներրին պատանդ պահելու փաստին Ազատ Արշակյանը նկատեց, որ եթե մարդն իր կամքին հակառակ գտնվում է մի վայրում, որտեղից չի կարողանում դուրս գալ, ապա դա պետք է միայն պատանդ որակել. «Հանցագործություն է բժշկին պատանդ պահելը: Ես կարծում եմ, որ կոպիտ սխալ թույլ տվեցին զինյալները»,- եզրափակեց նա: