Իրավիճակը Խորենացի փողոցում/ֆոտոշարք/
200 ժամ է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։
Այս գիշեր զինված խումբը այրել է ՊՊԾ գնդին պատկանող մեքենաներից մեկը: «Սասնա ծռեր» խմբի տարածած հայտարարության համաձայն ոստիկանությունը փորձել է քանդել ՊՊԾ գնդի հետևի պատը և գրոհել:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին զինված խումբ ազատ է արձակել վերջին 4 պատանդներին, այդ թվում ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: