Էրեխուս «բրախի»՝ Պավլիկ. ՊՊԾ գունդը գրաված երիտասարդների ծնողները զայրացած են
Զինված խմբի հարազատներից մի քանիսը դիմել են իրավապահ մարմիններին՝ աջակցության համար: Այս առիթով ոստիկանությունում այս պահին մամմուլի ասուլիս է:
Էրեբունի ՊՊԾ գունդը գրաված երիտասարդներից՝ Սողոմոնյան Էդգարի հայրը նշեց, որ իր որդին չի ճանաչում «Սասնա ծռերին»:
«Նա ոչ ծառայել է, ոչ զենք վերցրել է: Պավլիկ Մանուկյանին խնդրում եմ իմ էրեխուն տա ինձ, ես առաջին կարգի հաշմանդամ եմ, քանի օր ա պետքարան չեմ գնացել, ինձ օգնողն ինքն է:Սամարայից եկա ու ճնշումս բարձրացավ՝ ընկա: Ինձ ոչ մեկը չի ստիպել գալ էստեղ:Երկրաշարժի ժամանակ մայրը մահացել է ու տատն ա խնամել: Աչքերի հետ խնդիր ուներ ու բանակ չի գնացել: Ես 20 հազար դրամ թոշակ եմ ստանում: Իմ տղեն իմ հույսն է: Ռուսաստանից էլ նոր էր եկել ու էլի պետք է գնար»,-նշեց հուզված ծնողը:
Նա կոչ արեց Պավլիկ Մանուկյանին՝ իր տղային «բրախել». «Թող թողեն գնամ տղուս ասեմ՝ տղա ջան ինչի ես գնացել, դու պալիտիկայից բան չես հասկանում»,- ասաց նա: