27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

՛՛Փակ շուկայի տեսքը չի փոխվի՛՛

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակի երրորդ հորիզոնականում գտնվող ճարտարապետ Հովհաննես Թոքմաջյանը համոզված է, որ Փակ շուկան կունենա այն արտաքին տեսքը, որն ունեցել է նախկինում:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Թոքմաջյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ շինարարական աշխատանքները միայն ստորգետնյա հատվածներում են ընթանում, վերգետնյա շինարարություն չի արվում: Նա  նշեց, որ իրենց թիմի համար շատ կարևոր է լուրջ կանաչ զանգված ստեղծելը, միլիոնավոր ծառեր տնկելը, ինչը ռազամավարական հարց է մանավանդ ատոմակայան ունեցող երկրի համար:

Թոքմաջյանը կարծում է, որ այս ընտրությունները քաղաքական չեն: Նրա խոսքով` քաղաքական ընտրությունները ավարտվեցին փետրվարի 18-ին, իսկ հիմա քաղաքի ղեկավար պետք է ընտրել:

Ամփոփելով քարոզարշավի առաջին շաբաթը՝ ավագանու թեկնածուն շեշտեց, որ չի կարող շատ օբյեկտիվ գնահատական տալ, սակայն նկատել է, որ ժողովրդի մեջ վստահություն և հավատ կա Տարոն Մարգարյանի հանդեպ:  

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ