11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պուտին-Օբամա հեռախոսազրույցը դրական եմ գնահատում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների հայտարարությանը:

Շարմազանովը նշեց՝ այն հայանպաստ էր, քանի որ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարերները շեշտեցին՝  Արցախի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի,

Մինսկի խմբի համանախագահ երկրների ձևաչափը այլ տարբերակ չի կարող ունենալ, Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է իրականացվեն:
 
‹‹Սրանով ՀԱՊԿ անդամ երկրները սատարում են ՀՀ դիրքորոշմանը՝ ցույց տալով, որ գոնե այս երեք կետերով ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումը չի համընկնում Ադրբեջանի դիրքորոշումներին››, – ասաց ՀՀԿ խոսնակը:
 
Շարմազանովն անդրադարձավ նաև Պուտին-Օբամա հեռախոսազրույցին: Ասաց՝ դրական է գնահատում այն:
 
‹‹Գերտերությունների ղեկավարները այս հարցում ունեն համահունչ դիրքորոշում, այսինքն՝ այն կարծիքը, որ կա ռուս-ամերիկյան հակասություն, գոնե Արցախի հարցի շուրջ դա այդպես չէ. ղարաբաղյան հարցում ռուս-ամերիկյան տեսակներները միմյանց չեն հակասում››, – ասաց Շարմազանովը:
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ