Էն ժամանակվանից թարսվեցին Լեւոնն ու Րաֆֆին …թեժ քննարկում Ազատության հրապարակում /վիդեո/
”Ազատության” հրապարակում նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին դեռ ոմանք գալիս են, քանի որ հավատում են, որ Հովհաննիսյանն ի վերջո, կարող է իշխանափոխության հասնել: Մյուսներն էլ չգիտեն, թե ինչ է լինելու այս շարժման ավարտը, սակայն գալիս են ինչ-որ տեղեկություն ստանալու համար: Այս մասին Ազատության հրապարակում պատմեցին Henaran.am-ի զրուցակիցները :
”Ինձ ապրիլի 9-ն էլ չի հետաքրքրում, ապրիլի 12-ն էլ, հայերին ոչ մի անգամ մեկ օրում հաղթանակ չի լինում, երկարատև պայքարի արդյունքում է լինելու”,-նկատեց մեկը:
Մյուսներն էլ ասացին, որ ”за интерес” են եկել հանրահավաքի` ելույթներ լսելու, սակայն չեն հավատում, որ այս պայքարն արդյունքի է հասնելու: Ապա հիշեցին Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան փոխհարաբերությունները:
”Արտաքին գործերի մինիստր ժամանակվանից թարսվել են էլի, երբ նրան գործից հանեց, Լևոն Տեր_Պետրոսյանն այդքան ընդդիմադիր չէր”, ”նա իսկական քաղաքական գործիչ էր, քանի որ ամեն մարդու շնորհք չի, երկիր քանդի” …
Մանրամասները` տեսանյութում