22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Սա կոնսենսուս չէ. Լևոն Զուրաբյան

ԱԺ-ում արտահերթ նիստի  արտահերթ նիստում քննարկման դրեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Հիշեցնենք՝  ընդդիմության և իշխանության միջև տեղի ունեցած համաձայնության համաձայն՝   որոշում է կայացվել փոփոխություններ կատարել արդեն ուժի մեջ մտած ԸՕ-ում:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այս փոփոխություններն իրականացվում են քաղաքական համաձայնությամբ, որը ձեռք է բերվել բանակցությունների արդյուքնում:

«Հակառակ ոմանց պնդումների` ես ցանկանում եմ հայտարարել, որ սա կոնսենսուս չէ, Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսու չկա և դա հստակ գրված է համաձայնության տեքստում, ուղղակի կա համաձայնություն որոշ հարցերի վերաբերյալ, որոնք կապահովեն ընտրական վերահսկողություն», – ասաց Զուրաբյանը:

Նա հայտարարեց, որ ՀԱԿ-ը նախագծին կողմ կքվեարկի, եթե օրենսդրական նախագիծը համապատասխանի ձեռքբերված համաձայնության տեքստին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ