09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես երջանիկ եմ «Բարսելոնայում». Մեսսի

Այսօր՝ հունիսի 24-ին, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին նշում է իր ծննդյան 29-րդ տարեդարձը:

Լրագրողների հետ զրույցում Մեսսին ասել է՝ պատրաստվում է երկար տարիներ անցկացնել «Բարսելոնայում»:

«Միշտ էլ ասել եմ՝ ես երջանիկ եմ «Բարսելոնայում»: Եվ քանի դեռ ես ցանկալի խաղացող եմ կատալոնական ակումբում, կձգտեմ օգնել թիմին հասնել նոր նվաճումների: Եթե վնասվածքները չխանգարեն եւ հաջողությունը երես չթեքի ինձնից, ապա կձգտեմ «Բարսելոնայում» անցկացնել դեռ երկար տարիներ:

Հիմա ինձ ֆիզիկապես եւ հոգեբանորեն հրաշալի եմ զգում: Հսկայական հաճույք եմ ստանում խաղից»,- Sport.es-ի հետ զրույցում ասել է Մեսսին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ