Մինուսից կարողացել ենք հետ գալ գոնե զրոյական վիճակի. Լեռնիկ Ալեքսանյան
«Զինված հեղաշրջումն իշխանությունների դեմ անարդյունավետ է: Ուրիշ բան է, երբ տարերայնորեն ոտքի կանգնի ժողովուրդը, սակայն Հայաստանի համար զինված հեղաշրջումն ամենավատը կլինի: Ամեն դեպքում, ես առայժմ զերծ կմնամ Սեֆիլյանի ձեռբակալության վերաբերյալ մեկնաբանություններ անելուց, քանի որ գործի մանրամասներին չեմ տիրապետում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Անդրադառնալով Պուտին-Սարգսյան-Ալիև պետերբուրգյան հանդիպմանը՝ պատգամավորը շեշտեց՝ այս պարագայում ամենադրականն այն է, որ բանակցային գործընթացը վերադարձվել է 1994-95 թվականների հրադադարի պայմանագրի հիմքերին:
«Մինուսից կարողացել ենք հետ գալ գոնե զրոյական վիճակի: Այս ամենից հետո ես վստահ եմ, որ բանակցությունների ընթացքում փաստաթուղթ չի ստորագրվելու»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը: