20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քոքոբելյանը պիտի հրաժարվի մանդատից. Առավոտ

“Առավոտի” խմբագրականն անդրադարձել է “Ժառանգություն” եւ “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունների հակամարտություններին:

”Մեր թվարկությունից առաջ Հռոմում ապրում էր մի պետական գործիչ եւ գրող` Մարկուս Պորցիուս Կատոնը, որին անվանում են նաեւ Կատոն Ավագ: Եվ ահա, երբ այդ վաստակաշատ ու իմաստուն մարդուն` արդեն առաջացած տարիքում հարցրեցին, թե ինչո՞ւ Հռոմում չկա նրա արձանը, նա պատասխանեց` ավելի լավ է հարցնեն, թե ինչո՞ւ նման արձան չկա, քան` հակառակը: Այսինքն` ավելի լավ է, դու չունենաս այն, ինչին գուցեեւ արժանի ես, քան ունենաս այն, ինչի վերաբերյալ կան կասկածներ, որ դու դա չես վաստակել: “Ունենալ եւ չունենալ”` այդպես է կոչվում նաեւ Հեմինգուեյի հրաշալի վեպը` նույն թեմայով:
Ես այդ ամենը հիշեցի, բնականաբար, Խաչատուր Քոքոբելյանի հետ կապված: Ես չգիտեմ, թե ինչ են նրանք պայմանավորվել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ` չնայած ինձ թվում է, որ նման խնդիրների շուրջ պետք է պայմանավորվել գրավոր: Բայց պարոն Քոքոբելյանը հնարավորություն ունի ապացուցելու, որ Րաֆֆին սխալ է: Եվ այդ ճանապարհը մեկն է` պատգամավորական մանդատը վայր դնելը: Մնացած բոլոր բացատրությունները, արդարացումները, ակնարկները “ներդրումների” մասին [նյութակա՞ն], չեն օգնի, որքան էլ պերճախոս լինեն եւ տրամաբանված խոսեն պարոն Քոքոբելյանը կամ “Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչները: Միեւնույն է` միշտ հնարավորություն կլինի ասելու, որ նա պատգամավոր դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ “Ժառանգության” շնորհիվ ու հիմա կառչում է այդ մանդատից: Եթե այդ պնդումը նույնիսկ մեկ տոկոսով ճիշտ է [իսկ ես վստահ եմ, որ տոկոսների թիվն ավելի մեծ է], դա արդեն հիմք է` պատգամավորությունից հրաժարվելու համար: Դուք կասեք, որ այդ տրամաբանությամբ ներկայիս պատգամավորների մեծ մասը պիտի հրաժարվի մանդատից: Տեսականորեն` այո: Բայց այդ “մեծ մասին”  ես նման խորհուրդ չեմ տա, որովհետեւ նրանցից այն ակնկալիքները չունեմ, որոնք ունեմ ՀԱԿ, ՀՅԴ եւ “Ժառանգություն” խմբակցություններից` նրանք գոնե ինչ-որ չափով պետք է հակադրվեն “վերնախավում” տիրող ցինիզմին եւ ամբարտավանությանը:
Ինձ համար օրինակելի է այդ առումով Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Ով ինչ ուզում է` ասի, 98-ին նա ապացուցեց, որ նախագահական պաշտոնն իր համար զրո է, եւ նա չի պատրաստվում անբարո մեթոդներով պայքարել դրա համար:
Հիմա ավելի ցածր մակարդակով նմանատիպ խնդիր ունի Խաչատուր Քոքոբելյանը: Կամ նա պիտի հրաժարվի մանդատից, ինչը նրան հնարավորություն կտա շարունակելու զբաղվել քաղաքականությամբ, կամ նա կմնա խորհրդարանում, բայց չի վայելի հասարակության վստահությունն ու հեղինակությունը: Ընտրությունն իրենն է”,- խորհուրդ է տալիս Արամ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ