17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը հաստատվեց

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական տարածքներում, բացառությամբ «Դիլիջան» ազգային պարկի տարածքի, քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը:

Ցանկի մեջ մտնում է օճառի, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունը:

Էկոնոմիկայկի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ Դիլիջանը կրթամշակութային միջազգային կենտրոն դարձնելու նպատակով նախատեսվում է Դիլիջանում ձևավորել քաղաքաշինական և ճարտարապետական սկզբունքներին համապատասխան, պատմամշակութային արժեքների պահպանմամբ, առողջ և գրավիչ միջավայր, որի արդյունքում կստեղծվեն ներդրումների համար բարենպաստ պայմաններ:

Տարածաշրջանի բնության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող արտադրությունները բացառելու նպատակով նախատեսվում է Դիլիջանում և «Դիլիջան» ազգային պարկի տարածքներում սահմանափակել քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ