24 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սիրիահայերին ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրեք. Հայազն միություն

‘Հայտնի է, որ Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում կյանքի համար անտանելի պայմաններ են: Բնական է, որ մեծ թվով հայեր ուզում են հեռանալ երկրից` այդ թվում դեպի Հայաստան: Սակայն նրանցից շատերը այլևս զրկված են այդ հնարավորությունից ճամփորդական փաստաթղթեր չունենալու պատճառով: Ելքի իրավունքով անձնագիր տրամադրող սիրիական իրավասու մարմինները վաղուց չեն գործում: Մինչ այդ կյանքի պայմանները և սպառնալիքները սաստկանում են: Հայաստանի պաշտոնատարները բազմիցս պնդել են, թե իրավիճակի վատթարացման դեպքում, հայրենակիցների փրկության նպատակով պատրաստ են արտակարգ քայլեր ձեռնարկել: Դրանք մեծամասամբ արդեն ուշացած են և մեր հայրենակիցները թողնված են բախտի քմահաճույքին: Սակայն նրանցից շատերին կարելի է օգնել տրամադրելով երկրից հեռանալու ճամփորդական փաստաթուղթ: Այլ կերպ ասած, բազմաթիվ սիրիահայեր Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կարիք ունեն: Անձնագրերի տրամադրման պայմանները իհարկե քննելի են տեղի ազգային-եկեղեցական մարմինների և համայնքային կազմակերպությունների հետ, սակայն ձգձգումը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ բազմաթիվ ընտանիքների համար:
Պահանջում ենք հատուկ պայմաններով շտապ ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրել Սիրիայում գտնվող և այնտեղից հեռանալ ցանկացող հայ ընտանիքներին:

Հայազն Միություն’:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ