11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Թուրքական դատարանն արգելել է Ստամբուլի պայթյունի լուսաբանումը

Ստամբուլի 10-րդ վարչական դատարանն արգելել է այսօր քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետագա լուսաբանումը: Որոշման համաձայն` չի թույլատրվելու մեդիադաշտում դեպքի հետ կապված որևէ ռեպորտաժի հեռարձակում:

Թուրքական «Sondakika.com» լրատվական կայքը, վկայակոչելով Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի հայտարարությունը, գրում է, որ արգելքը գործելու է մինչև նախաքննության ավարտը:

«Հասարակական կարգի պահպանմումը չվտանգելու, հասարակության անվտանգության, տարածքային ամբողջականության պահպանման, նոր հանցագործության կանխման, դատարանի հեղինակության և անկողմնակալությունը չխաթարելու նպատակով արգելվում է քննության պարունակության վերաբերյալ նյութերի հրապարակումը հեռուստատեսությամբ, տպագիր և ինտերնետային մամուլում, ինչպես նաև սոցմեդիայում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Վեզնեջիլեր թաղամասում տեղի ունեցած հզոր պայթյունից մահացել է 7 ոստիկան և 4 քաղաքացիական անձ: Կա 36 վիրավոր: Մայթի մոտ կայանված մեքենան պայթեցվել է այն պահին, երբ այդ մասով անցնելիս է եղել ոստիկանական ավտոբուսը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ