29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կործանարար է. 168 Ժամ

Հունիսի 5-ին Ստեփանակերտ մեկնած Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի և նրա համախոհների ելույթ­ներն ու գործողությունները երթը դեպի նախագահի նստավայր, որի մասնակիցները, ԼՂՀ Աժ պատգա­մավոր Հայկ Խանումյանի գլխավո­րությամբ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից պահանջել են Բաբայանին նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում, որոշակի հարցեր են առաջացնում: Ավելին, քիչ չեն Բաբայանի անվան շուրջ տարածվող հրապարակումները նրա քաղաքական ծրագրերի մա­սին, որոնք կապված են Մոսկվայի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Որքանո՞վ են իրա­տեսական շրջանառվող սցենարնե­րը», և «ի՛նչ է կատարվում Արցա­խում» հարցերի շուրջ «168 ժամը» զրուցել է ՌԴ առաջին կարգի պե­տական խորհրդական, քաղաքա­կան վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ:

– Պարոն Կոլերով, տպավորու­թյուն է ստեղծվում, որ Լեռնային Դւսրաբաղի ներքաղաքական կյան­քում ակտիվ խմորումներ են հասու­նանում, և դա սկսվեց ԼՂՀ ՊԲ նախ­կին հրամանատար, ԼՂՀ պաշտպա­նության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի այցով Արցախ, որտեղ նրան ընդու­նեցին հավաքով Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, ապա պահանջներ հնչեցին` նրան վերադարձնել իր նախկին պաշտո­նին, իսկ այսօր հայտնի դարձավ, որ ծեծի է ենթարկվել նրա համախոհ Հայկ Խանումյանը, ով նման պա­հանջներ էր հնչեցնում: Ինչ առաքե­լությամբ է Բաբայանը վերադարձել Արցախ, ըստ Ձեզ:

– Կարող եմ հետևյալն ասել տեղի ունեցողի վերաբերյալ: Սամվել Բաբայանին ես ծանոթ եմ անձամբ, դեռևս տարիներ առաջ էի ծանոթա­ցել նրա հետ, ուստի նրա մասին անձնական տպավորություններով կարող եմ կիսվել: Իմ կարծիքով` Սամվել Բաբայանը ոչ մի կերպ, նույնիսկ 1%-ով իրենից քաղաքա­կան գործիչ չի ներկայացնում, նա հասարակ ռազմական գործիչ է, նա քաղաքական գործիչ չէ, ուստի քա­ղաքական հեռանկարներ նա չունի: Ներկայումս այն մարդիկ, այն հա­մակիրները խոսքը 2-3 հոգու մա­սին է, որոնք պահանջում են նշանա­կել նրան Պաշտպանության նախա­րարի պաշտոնում, պարզապես սադրանքների են դիմում, դա սադ­րանք է, քանի որ, եթե այն բոլոր որոշումները, որոնք կայացվում են, կայացվեին այնպես, ինչպես այդ մարդիկ են ցանկանում, Արցախ պե­տություն վաղուց չէր էլ լինի: Այսօր այս մեկը մի բան է ցանկանում, մյու­սը մեկ այլ, երրորդը մեկ այլ: Եթե այդ երկու-երեք հոգին կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի տերերն են, նրանք իրավունք ունեն «բարձր ոռնալ», պարզապես չեմ հասկա­նում, թե ինչպես են նրանք առաջ քաշում նման պահանջներ: Ես կար­ծում եմ Դուք ևս նույն հաջողու­թյամբ կարող եք նման պահանջներ առաջ քաշել: Որևէ կշիռ այդ պա­հանջը չունի, առավել ևս, երբ այն վերաբերում է պետության ճակա­տագրին: Նրա կողմնակիցների ելույթները, նրանց ակտիվությունը սադրանք է:

-Այսինքն, ըստ Ձեզ` նա չունի հե­ռանկարներ, բայց չունի նաև քաղա­քական հավակնություններ, չէ որ այդ ելույթները, թեև նա հերքում է, որ ունի նման ցանկություններ, նրա ներկայությամբ հնչեցին:

-Սամվել Բաբայանը քաղաքա­կան հավակնություններ ունի, բայց նա չունի տվյալներ, որպեսզի զբաղվի քաղաքականությամբ, նա քաղաքական գործիչ չէ: Բաբայանի բոլոր քաղաքական հավակնու­թյունները կործանարար բնույթ են կրում այն երկրի համար, որին նա պաշտպանել է Արցախյան պատե­րազմի ժամանակ:

Մանրամասներին ծանոթացե թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ