13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Տոնական օրվա ավարտին՝ հրավառություն (վիդեո, ֆոտո)

Արդեն երեկոյան Հանրապետության հրապարակում սկսվեց այսօրվա տոնակատարությունների գլխավոր հատվածը՝ տոնական համերգը: Հայ հանդիսատեսին ուրախացրին ռուս երգչուհիները, հայկական շոու-բիզնեսի երգիչներն ու երգչուհիները, պարային խմբերը:

Ինչպես տեղակացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մյուս բեմահարթարկներում ևս շարունակվել է ուրախ երեկոն: Կասկադ համալիրի տարածքում տեղադրված բեմահարթակն իր շուրջն էր հրավիրել ջազի սիրահարներին՝ ունկնդրելու հայկական ջազ խմբերի ու անհատների կատարումները: 

Դասական երաժշտության սիրահարների համար էլ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա հարևանությամբ գտնվող պուրակում կազմակերպված դասական երաժշտության երեկոյին հանդես եկան ինչպես երգչախմբեր, այնպես էլ նվագախմբեր: Որախ և տոնկան օրն ավարտվեց դիսկոտեկով, ապա հրավառությամբ: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ