12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հենրիխ Մխիթարյանը հերքում է

Այսօր հայկական ԶԼՄ-ներից մեկում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախնական պայմանագիր է ստորագրել անգլիական “Լիվերպուլի” հետ: Ըստ աղբյուրի՝ “Լիվերպուլը” գումար չի վճարի ուկրաինական ակումբին, այլ կզիջի Սթիվեն Ջերարդի և Մարտին Շկրտելի տրանսֆերային իրավունքները: Չնայած որ այդ լրատվամիջոցը նշեց, որ սա ընդամենը ապրիլմեկյան կատակ էր, այդուհանդերձ, ավելորդ թյուրիմացություններից խուսափելու համար մենք կապ հաստատեցինք Հենրիխ Մխիթարյանի հետ: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հեռախոսազրույցում Հենրիխ Մխիթարյանը հայտնեց, որ տեղեկատվությունը, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը, ինքը ”Շախտյորի” հետ պայմանագիր ունի մինչև 2015 թվականը և չի պատրաստվում հեռանալ իր սիրելի ակումբից:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ