23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանն ափեղ-ցփեղ աշխատություններ է հրատարակում՝ աղավաղելով պատմությունը. հայագետ /վիդեո/

«Հայագիտական խնդիրները իրենց բարձունքում չեն գտնվում այսօր: Խորհրդային տարիներին Մոսկվայի կասեցնող հայտարարարությունների պատճառով չէինք կարողանում մեր ազգային խնդիրներին, ազգագրությանը վերաբերող նյութեր հրատարակել, բայց հիմա ապրում ենք ազատ, անկախ երկրում ու այսօր չկան այդպիսի խնդիրներ: Այդուհանդերձ, ձեմ կարող ասել, թե այսօր ավելի շատ ուսումնասիրություններ են արվում, քան այն ժամանակ: Տպաքանակները պակասել են», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը:

Նա շեշտեց՝ այսօր գիտնականի համար պետությունը չի ստեղծել նորմալ պայմաններ, աշխատավարձն էլ շատ քիչ է: Սա է պատճառը, որ մասնագետները չեն ուզում զբաղվել գիտությամբ: Հայագետը նշեց՝   հայագիտական աշխատությունները, որ լույս են տեսնում մեր երկրում, պետք է թարգմանվեն, որպեսզի հարկ եղած դեպքում դա ներկայացվի միջազգային արենայում, բայց, ցավոք, թարգմանությունների թիվը  փոքր է:

«Ի հակադրություն սրա՝ ասեմ՝ Ադրբեջանն այս ոլորտին մեծ փողեր է տրամադրում ու  ափեղ-ցփեղ աշխատություններ  է հրատարակում՝ աղավաղելով պատմությունը: Հետո տպագում են օտար լեզուներով ու անվճար բաժանում եվրոպական կրթօջախներին: Գիտությունը զարգանում է նաև  ֆինանսերի հաշվին: Մեր գիտնականների աշխատավարձն էլ աշխատավարձ չէ, աղքատավարձ է: Դրանով ընտանիք պահել չի լինի», – ընդգծեց հայագետը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ