Ռուբեն Հայրապետյանը ներողություն է խնդրում /վիդեո/
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր ընդունեց, որ հավաքականի հանդիպումների ժամանակ լինում են տոմսերի վերավաճառքներ, որ մարդիկ տոմսերը բարձր գներով են վաճառում, որոշներն էլ պատճենում են տոմսերն ու այդպես վաճառում:
Հայրապետյանը ներողություն խնդրեց նրանցից, ովքեր տոմսեր են ունեցել և չեն կարողացել հայտնվել ”Հանրապետական” մարզադաշտում` դիտելու Հայաստան-Չեխիա հանդիպումը: Նա նաև պատմեց, թե ինչու է որոշել այս խաղն անցկացնել ոչ թե ”Հրազդան”, այլ “Հանրապետական” մարզադաշտում:
Հիշեցնենք, որ բազմաթիվ երկրպագուներ, ովքեր տոմսեր ունեին, չէին կարողացել դիտել խաղը, քանի որ նրանց թույլ չէր տրվել մտնել ”Հրազդան” մարզադաշտ:
Դիտեք տեսանյութը