Արցախի համար ռազմական սարքավորումներ են ձեռք բերվել
Բելլա Լալայանը հաշվետվությամբ է հանդես եկել, որում մանրամասնորեն ներկայացրել է քառօրյա պատերազմից հետո հավաքագրված գումարներով ինչ ռազմական սարքավորումներ են գնվել.
«Առաջնագծում պաշտպանության ու անվտանգության հարցերի հանդեպ անտարբեր չեն նաև եզդիները: Նրանք մասնակցել են և իրենց ավանդն են ունեցել Բեռլինում կազմակերպված դրամահավաքին:
Դրամահավաքը նախաձեռնել են Գերմանիայում (Բեռլին) ուսանող արցախցի երիտասարդ Անդրանիկ Ասլանյանն իր ընկերներ՝ Տիգրան Մնացականյանի (Լոնդոն), Արման Բալայանի եւ Մխիթար Օգանեսյանի (Շվերին) հետ՝ ի նպաստ Արցախի անվտանգության ու պաշտպանության գործին:
Երիտասարդների նախաձեռնությանը մեծ աջակցություն է ցուցաբերել բոլորիդ կողմից սիրված ֆուտոբլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը:
Դրամահավաքին իրենց ավանդն են ունեցել մեր հայրենակիցները տարբեր երկրներից, ինչպես նաև օտարերկրացիներ, այդ թվում՝ գերմանաբնակ եզդիներ:
Հավաքագրված գումարը կրկնապատկվել է մոսկավայաբնակ հայ գործարարներ Հովհաննես եւ Վահե Պարազյան եղբայրների շնորհիվ:
Արդյունքում հավաքագրվել է 90 000 եվրո:
Այս գումարով ձեռք են բերվել անօդաչու թռչող սարք, դրանց համար անհրաժեշտ սարքավորումներ, ջերմատեսիլներ և գիշերային տեսանելիության սարքեր:
Երիտասարդների այս նախաձեռնությանը կազմակերպչական հարցերում օգնել են Արցախի համապատասխան պետական ծառայություններն ու մարմինները:
Դրամահավաքի կազմակերպիչները մանրամասն ներկայացրել են նվիրատվությունների չափերն ըստ քաղաքների և համայքների, ինչպես նաև անհատ նվիրատուներին, ովքեր կատարել են հանգանակություն
Քաղաքներ եւ համայնքներ
1. Բոնն, Էլմզոր, Լիմբուրգ-Վալբուրգ, Լուդվիգսլուսթ, Համբուրգ, Հայդե,
Նոյմյունսթեր, Շվերին, Վիսբադեն, Փարխիմ, Քոբլենց, Քրիվիթց քաղաքներից եւ համայնքներից հանգանակվել է – 17.435 եվրո
2. Լոնդոն – 3.500 եվրո
3. Բեռլին, Մյունխեն, Նյուրնբերգ, Ֆրանկֆուրտ – 2.270 եվրո
4. Բալթիմոր, Բոստոն, Նյու Յորք, Սան Խոսե – 4.015 եվրո
5. Monitis cjsc, Երևան – 830 եվրո
Անհատներ
1. Հովհաննես եւ Վահե Պարազյաններ(Մոսկվա) – 40.000 եվրո
2. Հենրիխ Մխիթարյան (Դորտմունդ) – 10.000 եվրո
3. Անդրանիկ Ասլանյան(Բեռլին) – 10.000 եվրո
4. Լեւոն Համբարձումյան(Բեռլին) – 300 եվրո
5. Վազգեն Հովակիմյան(Բեռլին) – 300 եվրո
6. Արման Ֆարմանյան (Բեռլին) – 300 եվրո
7. Մարատ Օգաննեսյան(Լայպցիգ) – 200 եվրո
8. Գեղեցիկ Հովհաննիսյան/Սիրան Սահակյան(Բեռլին) – 150 եվրո
9. Արեւիկ Ավետիսյան(Բեռլին) – 100 եվրո
10. Հայկ Ավետիքյան(Լայպցիգ) – 100 եվրո
11. Արմեն Արզումանյան(Բեռլին) – 100 եվրո
12. Տիգրան Մարգարյան(Կրակով) – 100 եվրո
13. Նիկոլ Էքերթ (Բեռլին) – 100 եվրո
14. Արա Սարանգուլյան(Շվերին) – 100 եվրո
15. Լիլիթ Ազնավուրյան (Բեռլին) – 50 եվրո
16. Ստելլա Խալաֆյան (Ստենդալ) – 50 եվրո
17. Սաթենիկ Մելքոնյան (Բեռլին) – 50 եվրո
18. Ֆալկո Վայմերթ(Բեռլին) – 50 եվրո:
Ընդհանուր – 90.100 եվրո, կամ 101.000 դոլլար»: