28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը պարտվեց

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը պարտվեց աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Սառա Ուրահմունին:

Կիսաեզրափակիչ փուլ հասնելու դեպքում հայ մարզիկը կնվաճեր Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հիշեցնենք՝ մեր մարզուհին հաջող էր հանդես եկել ու մինչ այս տոնել էր երկու հաղթանակ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ