Շպռօտ, Լիլիթ, Ռիփփի … ընդմիշտ հեռացեք. /վիդեո/
Տասնյակ հայ երիտասարդներ` Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Ուկրաինայի տարբեր քաղաքներից, հանդես են եկել բողոքի ակցիայով` հայկական հեռուստատեսության եւ էստրադայի դեգրադացիայի դեմ, որն արտահայտել են “Ոչ անբարոյականությանը, այո ավանդույթներին” լոզունգով ֆլեշ-մոբի միջոցով, գրում է “miacum.am”-ը:
Երիտասարդների հաղորդագրության մեջ նշվում է, որ չարժե նույնիսկ այդ լրատվամիջոցները հայկական համարել, քանի որ նրանք չեն համապատասխանում մեր ազգի բարոյական նորմերին: “Նման լրատվամիջոցներում ազատորեն կարող է քարզովել մի մերկ “աստղ”, ինչ է թե նրա բլոգում շատերը “ճանաչել” են Ցեղասպանությունը: Ահա ազգային ողբերգության այսպիսի “կարճ միացում” եւ պրիմիտիվ հայրենասիրություն` զուգակցված անբարոյականության հետ”,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նրանք կոչ են անում “վերջ դնել ԶԼՄ-ների միջոցով փոխանցվող աղտի հոսքին եւ երիտասարդ սերնդի վրա իրականացվող սպեկուլյացիային”: “Մենք թույլ չենք տա, որ մեր ազգի պատվիրանները կոտրելով, հասցնեն նրան մի կետի, որից այն կողմ անդունդ է”,-միաձայն խոստանում են երիտասարդները: