22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Հիմնանորոգվում են Երևանի 7 մարզադպրոցները

Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններում մեկնարկել է համայնքային ենթակայության 7 մարզադպրոցների հիմնանորոգման գործընթացը:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Ըստ այդմ, նախատեսվում են ինչպես ներքին հարդարման, այնպես էլ դռների ու պատուհանների նորերով փոխարինման, տանիքների նորոգման, օդափոխության, ջրամատակարարման համակարգերի տեղադրման, սանհանգույցների հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ, որոնց ընթացքը և բարձր որակի ապահովումը վերահսկում են քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությունն ու վարչական շրջանների համապատասխան բաժինները:

Մարզադպրոցների հիմնանորոգման այս տարվա ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ