07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Ժառանգությանը” պաշտոններ կտրվեն. միայն թե …

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, որ ապրիլի իննին կայանալու է ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Նրա խոսքով՝ այլ արդյունքի մասին կարելի էր խոսել միայն այն դեպքում, եթե ՛՛Ազատության՛՛ հրապարակում հավաքվեր մոտ կես միլիոն մարդ:

՛՛Ոչ մի միջոց այսօր չի կարող ազդել այնպես, որ իրավիճակը փոխվի: Իսկ անել այնպես, որ Հայաստանի ողջ ժողովուրդը կարծի, որ ընտրությունները լավ են անցել ու բոլորն ընտրել  են Սերժ Սարգսյանին, անհնար է: Ինչ էլ լինի այս օրերի ընթացքում, այնպես չի լինի, որ մարդիկ բավարարվեն՛՛,-ասաց քաղաքագետը:

Որն է լինելու ստեղծված հետընտրական իրավիճակի ելքը: Իսկանդարյանը հարցին հարցով է պատասխանում. ՛՛Ի՞նչից ելք: Եթե հացադուլից ելք եք ասում, ինչ-որ ելք, իհարկե, կլինի: Ես հույս ունեմ, որ սովից չի մեռնի Րաֆֆի Հովհաննիսյանը: Կլինի երկարատև միտինգ, որն աստիճանաբար կնվազի:

Ինչ-որ մեկն ինչ-որ կերպ կհամոզի, որ դադարեցնի հացադուլը՛՛: Քաղաքագետը համոզված է, որ մեկ անգամ ընտրություններով 37 տոկոս հավաքելը բավարար չէ իշխանափոխության ու ժողովրդավարության հաստատման համար: Հացադուլը ևս դրա համար լավագույն միջոցը չէ, անհրաժեշտ են կադրային, ֆինանսական բազաներ:

Ամեն դեպքում Իսկանդարյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ զիջումների կգնա: ՛՛Ժառանգությանն՛՛ ինչ-որ պաշտոններ կտրվեն, սակայն հարց է` այդ պաշտոնները նրանք ինչպես կօգտագործեն:

՛՛Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ պատրաստ է բանակցության միջոցով հարցեր լուծել, սակայն իշխանությունը միշտ գնում է այն զիջումներին, որոնց նա ստիպված է գնալ՛՛,-եզրափակեց Իսկանդարյանը:

Նույնը վերաբերում է նաև Երևանի ավագանու ընտրություններին: Քաղաքագետը նշեց, որ այդ ընտրություններում իշխանությունը կգնա զիջումների միայն այն դեպքում, եթե ցանկանա, ոչ ոք նրան չի կարող ստիպել:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ