27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արթուր Աբրահամը զրկվեց չեմպիոնի տիտղոսից

WBO-ի վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը  գերմանական Մագդեբուրգում մենամարտեց աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ, որից կոչումը խլել էր 2012 թ. օգոստոսին: Չնայած  բուքմեյքերական ընկերությունները, մենամարտից առաջ ավելի բարձր էին գնահատում Արթուր Աբրահամի հաղթանակի հնարավորությունները, բայց հենց սկզբում Ռոբերտ Շտիգլիցն սկսեց ակտիվություն դրսեւորել:

Նա անընդհատ ձգտում էր  Աբրահամին պահել ռինգի անկյունում ու հարվածներ հասցնել նրան: Արթուր Աբրահամը ստացավ վնասվածքներ:  Ձախ աչքը փակվել էր, եւ բժիշը նրան պարզապես չթույլատրեց շարունակել մարտը: Մենամարտը դադարեցվեց, եւ տեխնիկական նոկաուտով հաղթանակ գրանցվեց Շտիգլիցին: Արթուր Աբրահամը զրկվեց աշխարհի չեմպիոնի կոչումից:

Ավելի ուշ տեղեկացվեց, որ Աբրահամը չի զրկվել տեսողությունից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ