Դիարբեքիրում ոստիկանական ավտոբուս է պայթեցվել. կա 48 վիրավոր, 3 զոհ
Թուրքիայի Դիրաբեքիր քաղաքում «Քուրդիստան բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամները պայթեցրել են ոստիկանական զրահապատ ավտոբուսը: Պայթուցիկ նյութով բեռնված մեքենան պայթեցվել է ոստիկանական ավտոբուսի անցնելու պահին:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` մեքենայով տեղափոխվում էին 7 կասկածյալների, որոնք օրերս ձերբակալվել էին PKK-ի համար դրամահավաք կազմակերպելու մեղադրանքով: Պայթյունի հետևանքով զոհվել են տեղափոխվող կասկածյալներից 3-ը: Կա 48 վիրավոր, որոնցից 12-ը ոստիկան են, մյուսները` քաղաքացիական անձինք:
Աղբյուրը հիշեցրել է նաև, որ մարտի 31-ին PKK-ականների կողմից նույն եղանակով իրականացված պայթյունի հետևանքով էլ սպանվել էր 7 ոստիկան: