15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայում կասկածելի պայմաններում մահացած զինվորների 80 տոկոսը քրդեր, հայեր և ալևիներ են

Թուրքական բանակում 22 տարում գրանցվել է պարտադիր զինծառայողների կասկածելի պայմաններում մահվան 2.220 դեպք: Քրդական «Özgür gündem» թերթի կայքի տեղեկացմամբ՝  պարտադիր զինծառայության ընթացքում կասկածելի պայմաններում մահացած զինվորների 80 տոկոսը քրդեր, հայեր և ալևիներ են, որոնք բանակում լուրջ ճնշումների են ենթարկվում:

Զինվորների կասկածելի մահվան դեպքերով և տուժածների իրավունքների խնդիրներով զբաղվող կազմակերպության փոխնախագահ Ռըզա Դողանի խոսքով՝ միայն 2015թ. հուլիսից մինչ օրս գրանցվել է զինվորի մահվան 8 դեպք, որոնք ենթադրաբար ինքնասպանություն են գործել:

Մահացած զինվորների ընտանիքները տարիներ շարունակ  իրավական պայքար են մղում՝ իրենց զավակների մահվան հանգամանքների և մեղավորների բացահայտման պահանջով: Նրանք վստահ են, որ իրենց զավակները գիտակցաբար մահվան են ուղարկվել կամ կանխամտածված ձևով սպանվել են:

Ռըզա Դողանի 20-ամյա որդին՝ Ույսալ Դողանը, նույնպես մահացել է պարտադիր զինծառայություն իրականացնելիս՝ 2012թ. Մուշում: Զինծառայողի մահվան վերաբերյալ առաջ է քաշվել ինքնասպանության վարկածը, սակայն հայրը համոզված է, որ դա սպանություն է եղել: Ենթադրյալ ինքնասպանության գործիքի վրա մահացածի մատնահետքերը չեն հայտնաբերվել:

Դողանը հայտնել է, որ կասկածելի պայմաններում զինվորների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրգործերը ռազմական դատարանները գիտակցաբար կարճում են, իսկ իրական հանցագործները՝ քողարկվում: Նրա պնդմամբ՝ զինվորների մահվան դեպքերի մեղավորը հենց պետությունն է:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ