15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փոքրիկ շանտաժ

‹‹Ընհանուր առմամբ՝ Տեր-Պետրոսյանը Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ  ռացիոնալ մետեցում ունի, – անդրադառնալով   ԼՂ կարգավիճակի շուրջ առաջին նախագահի դիրքորոշումներին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը,-եթե  ՀՀ-ն ճանաչի Արցախի անկախությունը, հնարավոր է՝  մի շարք պետություններ հետևեն Հայաստանի քայլին, բայց  այդ քայլին գնալուց առաջ հարկավոր է հաշվարկել՝ արդյո՞ք տվյալ ժամանակահատվածում այդ որոշումը չի վնասի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

‹‹Այս պահին Մինսկի խմբի համանախագահ երկրները դրական  արձագանք չեն տվել այն գաղափարին, որ ՀՀ-ն ճանաչի Արցախի անկախությունը:  ՀՀ-ն էլ պնդում է՝ պատրաստ է ճանաչել  Արցախի անկախությունը, եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները:  Հիմա,  կարծում եմ՝ պաշտոնական Երևանը շանտաժ է անում դրսին՝ միջազգային հանրությանն ու Ադրբեջանին››:

Նարեկ Գալստյանն ընդգծեց՝ դե ֆակտո Հայաստանն ու Արցախը միավորված են՝ ունեն նույն տնտեսական համակարգը, նույն արժույթը, նույն քաղաքացիությունը: Ստացվում է՝ Արցախի ճանաչումից հետո հաջորդ քայլը կարող է լինել հայկական երկու պետությունների միավորումը:

‹‹Դե ֆակտո Արցախը Հայաստանի մաս է կազմում:  Մեր երկրի իշխանությունները  ակնկալում  են, որ այս ‹‹շանտաժի›› միջոցով կկարողանան հասնել նրան, որ  միջազգային հանրությունը սաստի Ադրբեջանին: Հետագայում եթե Արցախի անկախությունը ճանաչվի, այդ երկիրը Հայաստանին միավորելն ավելի հեշտ կլինի: Այսինքն՝ անկախ պետությունն ինքը իր ներսում հանրաքվե կանցկացնի ու կորոշվի՝ ուզու՞մ է միանալ ՀՀ-ին››:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ