Տեր-Պետրոսյանը կամուկացի մեջ է. Իրատես de facto
ՀԱԿ-ը նախագահի ընտրություններում սեփական թեկնածուով է հանդես գալու: “Իրատես de facto”-ի տեղեկությունների համաձայն, կոնգրեսականների գերակշիռ հատվածն այս դիրքորոշման կողմնակիցն է` հստակ պնդելով, որ այլ քաղաքական ուժի հետ համագործակցությունը խիստ անհեռանկար քայլ կլինի:
Ավելին, վերջիններս հակված են, որ այդ թեկնածուն լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, այլապես խժդժությունների նոր ալիք կբարձրանա:
Սակայն, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, այսօր ՀԱԿ-ում ոչ մեկը չգիտի, թե ինչ թեկնածուով ու ինչպիսի ձեւաչափով են նախագահի ընտրություններին մասնակցելու, քանի որ Տեր-Պետրոսյանն էլ կամուկացի մեջ է` առաջադրվե՞լ, թե՞ ոչ:
Մտածմունքները, ըստ թերթի աղբյուրի, կավարտվեն, երբ դաշտում մյուս խաղացողները եւս հստակ դիրքորոշում հայտնեն: Սակայն ձգձգումը միայն այս հանգամանքով չի պայմանավորված, կա նաեւ դրսի գործոնը, այլ խոսքով՝ ‘դաբրոն”: