18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը չպետք է գնա այդ քայլին. Առավոտ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով` Ղարաբաղի անկախությունը Հայաստանի կողմից  ճանաչելը քաղաքական զինանոցի այն բախտորոշ մեթողներից է, որը չի կարելի նման  հաճախականությամբ օգտագործել։ Հիշեցնենք, որ Հայաստանի կառսվարության մայիսի 5-ի նիստի օրակարգում ընդգրկված է Ազգային ժողովի պատգամավորներ  Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը։

Այս առիթով իր դիրքորոշումն էր հայտնել նաեւ Լեոնային Ղարաբաղի նախագահի ւսշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ «մենք կողմնակից ենք, որպեսզի ճանաչվի  Արցախի Հանրապետության անկախությունը, աշխատում ենք այս ուղղությամբ, բայց կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն աոաջին պետությունը չպետք է լինի, որ ճանաչի Արցախի Հանրապետությունը»։ Նա հավաստիացրել էր, որ «ճանաչումը  Հայաստանի կողմից կարող Է տեղի ունենալ միայն, եթե Աղրբեջանը կրկին սանձազերծի պատերազմ, այդ ժամանակ արդեն այլընտրանք պարզապես չի լինի»:

Պաշտոնական Բաքուն եւս այս առիթով հայտարարություններ Է կատարել։ Ըստ լրատվամիջոցների ՝ «Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմամբ Երեւանը վերջ կդնի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին»։ Հիշեցնենք, որ մեկ օր աոաջ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն Էր անդրաղարձել այս խնդրին։ Նա մասնավորապես նշել Էր. «Թող ոչ ոք չկասկածի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես  ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին աոաջինը կլսեն Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից»:

Արամ Կարապետյանը դիրքորոշում հայտնեց, Հայաստանը ԼՂՀ անկախությունը չպետք է ճանաչի։ Նա նշեց, թե հասկանալի Է, որ սա շանտաժի ճիջոց Է, որ կիրառում  Է Սերժ Սարգսյանը, բայց չպետք է այդ քայլին նման հաճախականությամբ դիմել.

«Հասկանալի Է, որ երբ իրավիճակը գնում Է սրացման, այդ մեթոդն է կիրառվում, որով ՀՀ֊ն փորձում Է աշխարհին ապացուցել, որ եթե սկսեցին լայնածավալ պատերազմ, դրան կհետեւի ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ