17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Քուրդ գրոհայինները հարձակվել են թուրքական ժանդարմերիայի վրա

Մայիսի 4-ի գիշերը «Քուրդիստանի բանվորական կուսակցության»  (ՔԲԿ-PKK) զինյալները պայթուցիկով բեռնված մեքենա են պայթեցրել  Ուչյոլ կոչվող ժանդարմերիայի պարեկային կետի մոտ: Վերջինս տեղակայված է Թուրքիայի Մարդին  և Շանլըուրֆա նահանգների Դերիք և Վիրանշեհիր շրջանների միջև:

Թուրքական   «milliyet» թերթի կայքի փոխանցմամբ`  տեղի ունեցածի հետևանքով 1 թուրք զինվոր է սպանվել, 10 զինվոր էլ վիրավորվել է, որից 2-ի վիճակը ծանր է: Դեպքի վայր ժամանած անվտանգության ուժերը սկսել են լայնամաշտաբ գործողություններ PKKի-ականների դեմ: Նշյալ տեղեկությունը հաստատել է նաև  Մարդինի նահանգապետարանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ