08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Կուլակաթափ անելու մասին կոչերը տանում են նեոբոլշևիզմի.Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գտնում է, որ օլիգարխներին կուլակաթափ անելու եւ այդ գումարները բանակի սպառազինությանն ուղղելու մասին կոչերը նեոբոլշեւիզմի են տանում, կանգնեցնում են դասակարգային պայքարի եւ հասարակության տրոհման վտանգի առջեւ:

Այս մասին նա մանրամասնեց այսօր՝ մայիսի 2-ին հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Այսօր պետք է արագացնել սոցիալական արդարության ներդրման գործընթացը, մեղմացնել սոցիալական բեւեռվածության երեւույթները, ազգովի ասել` այլեւս այդպես չենք անելու` իշխանությունից սկսած, ընդդիմությունով վերջացրած: Կասե՞ն դա բոլորը: Ես խիստ կասկածում եմ»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի  խոսքով` ամեն մեկը պատասխանատվության իր չափաբաժինն ունի. «Մի բան ասեմ չնեղանաք` մենք բոլորս լավն ենք իրար հետ, բայց մեկս մեկից լավը չի»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ