Ստամբուլում մայիսմեկյան ցույցը ցրելիս մարդ է մահացել /ֆոտո/
Թուրքիայում՝ Ստամբուլում, նախօրեին մայիսմեկյան ցույցեր են տեղի ունեցել, որոնք ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։
Թաքսիմ հրապարակում ցույցը ոստիկանության կողմից ցրելու ժամանակ ցույցի մասնակիցներից մեկը մահացել է: “Укринформ“-ի տեղեկացմամբ՝ 57-ամյա տղամարդը մնացել է ջրանետ ավտոմեքենայի տակ ու տեղում մահացել է:
Քաղաքային իշխանություններն արգելել են Թաքսիմ հրապարակում ցանկացած ակցիա` հղում կատարելով քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Ստամբուլում աշխատավորների համերաշխության օրվան նվիրված մայիսմեկյան հանրահավքները մշտապես անցկացվել են Թաքսիմ հրապարակում:
Ուժայինների հետ բախումների արդյունքում Ստամբուլում մոտ 300 մարդ ձերբակալվել է: