‹‹Պատերազմ, թե խաղաղություն ››. շարունակական սպասում
‹‹Պատերազմ, թե խաղաղություն ››. այս օրերին հանրային քաղաքական շրջանակներում հնչող թիվ մեկ հարցի պատասխանը դեռեւս առկախված է: Իրականությունն այն է, որ ղարաբաղաադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմաններին ինտենսիվ կրակը շարունակվում է կան զոհեր եւ վիրավորներ:Փորձագիտական որոշ շրջանակներ անգամ եզրակացնում են`
պատերազմը քառօրյա չէր, եւ այն դեռ շարունակվում է: Որքան օդում կախված կմնա ‹‹պատերազմ, թե խաղաղություն ›› հարցադրումը, եթե հաշվի առնենք, որ միջազգային համապատասխան մարմինները ի դեմս Մինսկի խմբի համանախագահների արդեն իսկ հնչեցրել են խաղաղության կոչերը, ինչը, սակայն չի բերել կրակի դադարեցման: Այս իրավիճակում թերեւս իրավիճակի հստակ բնորոշման կարիք կա. ի վերջո, ինչ ունենք եւ ինչի պետք է պատրաստվել:
‹‹Շատ ֆորմալ եթե պատասխանեմ, պիտի ասեմ՝ ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև կողմերիի միջև փաստաթուղթ ստորագրվի: Իսկ եթե իրատեսորեն մոտենանք հարցին, պետք է ասել՝ ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան, քանի դեռ կողմերի միջև չկա այն ընկալումը, որ թույլ կտա հասնել փաստաթղթի ստորագրման, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ: Մի տարբերակ էլ կա. կողմերի համար միջազգային հանրությունը կարող է ստեղծել փաստաթուղթ››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Քաղաքագետն ընդգծեց՝ առճակատումն առայժմ շարունակվելու է: Ալեքսանդր Մարկարովը նշեց՝ իդեալական բանակցային ֆորմատն այն է, երբ բանակցային սեղանի շուրջ նստում են հակամարտող կողմերը. այս դեպքում՝ Արցախն ու Ադերբեջանը, ինչպես նաև միջնորդ կողմը՝ Մինսկի խումբը, և ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչը:
‹‹Բայց որոշ հանգամանքներ պիտի հաշվի առնենք. Հայաստանը բանակցող պորտնյոր է և Արցախի անվտանգության երախշավորը, ուստի բանակցային գործընթացում ենթադրվում է նաև Հայաստանի մասնակցությունը››, – պարզաբանեց քաղաքագետը: