17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արցախ ուղարկված օգնություններից յուրացնելու փորձ անողները դավաճաններ են. Աշոտ Բախշիյան /ֆոտո/

Արդեն երեք օր է, ինչ ավարտվել է պահեստազորայինների, կամավորականների, ազատամարտիկների ընտանիքներին օգնություն տրամադրվող գործընթացը:

Ինչպես հաղորդում է  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կառավարության օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատու ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը:

«Ընդհանուր առմամբ, այդ ընտանիքներին տրամադրվել է օգնություն՝ տարբեր տեսակի սննդի արկղներ. արկղի միջին արժեքը մոտավոր կազմում է 20.000 դրամ»,- նշել է Բախշիյանը և ընդգծել, որ ԼՂՀ նախագահի հանձնարարականով բոլոր սպայական և պայմանագրային զինծառայողների ընտանիքների համար պատրաստվել և ուղարկվել են նմանատիպ արկղներ բոլոր պաշտպանական շրջաններ՝ ընտանիքներին բաժանելու համար: Ամբողջությամբ ավարտել են նաև ուժային կառույցներին՝ ոստիկանության և փրկարար ծառայության մեջ ներգրավված ինժեներական աշխատանքներ իրականացնողներին, քաղաքաշինության և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին օգնության տրամադրվող գործընթացը:

Բախշիյանի խոսքով՝ ներկա փուլում աշխատանքներ են տարվում Մարտակերտի շրջանից ժամանակավորապես տարհանված բնակչությանը ևս օժանդակություն ցուցաբերելու համար:
Օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատուն նշել է նաև, որ ապրիլի 11-ից հայտարարված է օգնության ձևով սննդի առաքումը դադարեցնելու մասին, բայց դեռևս շարունակվում են անհատ անձերի կողմից օգնություններ գալ, դրանք ևս ժամանակին տրվում են հասցեատերերին:
Այն հարցին, որ խոսակցություններ են դեռ շարունակվում, թե իբր վերահսկողությունը թույլ է, և ուղարկված սննադամթերքն ամբողջությամբ նպատակին չի ծառայում՝ Բախշիյանը պատասխանել է.«Կարծում եմ՝ չի լինի մեկը, ով իրեն թույլ կտա զինվորի կամ տարհանվածների համար ուղարկված սնունդը յուրացնել. նման արարք թույլ տալը, մեղմ ասած, անբարո է:

Վստահեցնում եմ` այդ խոսակցություններն անհիմն են: Սակայն եթե հանկարծ որևէ մեկը տիրապետում է յուրացման փաստերի՝ չարաշահումների, խնդրում և պահանջում եմ ահազանգել մեզ կամ իրավապահ մարմիններին»,- ասել է Բախշիյանը և հավելել, որ այդ օգնություններից յուրացնելու փորձ անողները ևս դավաճաններ են:

082

10403484_538542329672769_2678487706966851202_n

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ