29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մտահոգիչ է. ԼՂՀ օմբուդսմենը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հայրապետյանի կողմից այն պլանավորվել էր դեռեւս տարեսկզբին, սակայն հետաձգվել է` 2015թ. տարեկան զեկույցը նախապատրաստելու եւ ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար եւ հույս է հայտնում, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները կշարունակեն մնալ մեր երկրում որպես բարձրագույն արժեքներ, իսկ դրանց հետեւելն ու պաշտպանությունը` պետության եւ հասարակության հիմնական պարտականություններից մեկը: Այս առնչությամբ ՀՀ նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նշել է.

« Մեծ ափսոսանքով տեղեկացա Ղարաբաղի Օմբուդսմենի հրաժարականի մասին, ով իր երկարամյա աշխատանքով արժանացել էր բազմաթիվ եվրոպացի գործընկերներիս և իմ խոր հարգանքին: Բացառիկ ազնիվ ու պարկեշտ իրավապաշտպանի հեռացումը Ղարաբաղի կայացած այս ինստիտուտից իսկապես մտահոգիչ է: Հայտնի գրքի հարցադրումը այս դեպքում ևս շատ տեղին է` Who is John Galt?»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ