19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծիրանը սրտի համար ամենաօգտակար միրգն է

Չինացի գիտնականները ուսումնասիրել են տարբեր մրգեր` սրտի համար դրանց օգտակարությունը որոշելու նպատակով: Պարզվել է, որ սրտի համար ամենաօգտակար միրգը ծիրանն է: Այն բարձր է պահում սրտանոթային համակարգի տոնուսը եւ պաշտպանում է օրգանիզմը բազմաթիվ հիվանդություններից, գրում է “Glob-news.ru”-ն:

Պարզվում է, որ ծիրանի օգտակարությունը նրա մեջ պարունակվող կալիումի հաշվին է: Կալիումը բարելավում է անոթների վիճակը, օգնում է օրգանիզմից դուրս բերել թունավոր նյութերը, կարգավորում է զարկերակային ճնշումը: Ի դեպ, կալիումի քանակությունը ծիրանաչրի մեջ 5-6 անգամ ավելի շատ է, քան թարմ ծիրանի:

Ծիրանի մեջ պարունակվող հանքային նյութերը եւ վիտամինները մեծացնում են օրգանիզմի` ինֆեկցիոն հիվանդություններին դիմադրողականությունը: Ծիրանի հյութն օժտված է հակաբիոտիկ ակտիվությամբ` մասնավորապես ազդում է թարախային բակտերիաների վրա: 

Սակայն հարկ է հիշել, որ շաքարային դիաբետով հիվանդներին հարկավոր է սահմանափակել ծիրանի գործածությունը` շաքարի բարձր պարունակության պատճառով: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ