07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հրապարակը ռոք է լսում /ֆոտո/

Քիչ առաջ ՛՛Ազատության՛՛ հրապարակում մեկնարկեց ռոք-համերգ: Նախապես ՛՛Ժառանգություն՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսօրվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ հրապարակում երաժշտության որևէ տեսակի մրցույթ է լինելու: իսկ վաղվանից արդեն մեկնարկելու է քաղաքացիական ֆորումը՝ հանրային խուրհուրդը: Ֆորումում վաղն իր տեսակետներն է ներկայացնելու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ հաջորդ օրն Անդրիաս Ղուկասյանը:

Նշենք, որ ներկաներին իրենց կատարումներն են նվիրում ՛՛Ոստան հայոց՛՛, ՛՛Որդան կարմիր՛՛ և ՛՛Day dream” խմբերը: Իսկ հաջորդ շաբաթ այստեղ կլինի ՛՛Էմփիրեյ՛՛ խումբը: Ներկաները երաժշտություն են լսում, ինչպես նաև անդրադառնաում քաղաքական թեմաների: Այդ զրույցներից մեկի ժամանակ բախվեցին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրներից մեկը և ՛՛Ժառանգության՛՛ համակիրները: Տեր-Պետրոսյանի համակիրն ասացա, որ պետք չէ մտածել, որ ՀԱԿ առաջնորդը սխալ քայլեր է անել, ապա հեռացավ հրապարակից:

Նշենք, որ այսօր հրապարակում նստադուլ անողներին են միացել նաև Վանաձորի ՛՛Թատերական՛՛ ինստիտուտի ուսանողները:

17:45

Լրագրողները կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեցին, թե ինչ հարցեր են քննարկվելու ֆորումի վերաբերյալ: Նա ասաց, որ քննարկվելու են և կառավարության կազմի վերաբերյալ տեսակետներ և այլ հարցեր ևս: Խուրշուդյանը նաև հայտնեց, որ իրենց ստորագրահավաքի արդյունքում իրենք մի քանի կիլոգրամ փաստաթղթեր են հավաքել:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ