ԻՊ-ին ոչնչացնելն ինձ համար առաջնահերթ նշանակություն ունի.Օբամա
««Իսլամական պետության» կամ «Ալ Կաիդայի» նման ահաբեկչական կազմակերպություններն ամենալուրջ սպառնալիքներն են Արեւմուտքի համար»,-այս մասին նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գերմանիա կատարելիք այցի նախօերին Bild թերթին տված հարցազրույցում:
«Իսլամական պետության» կամ «Ալ Կաիդայի» նման խմբավորումների ահաբեկիչները ամենալուրջ սպառնալիքն է, որին մենք դիմակայում ենք»,- ասել է նա՝ նշելով, որ իսլամիստների դեմ պայքարը «բարդ է մի շարք պատճառներով»:
«ԻՊ-ին ոչնչացնելն ինձ համար առաջնահերթ նշանակություն ունի»,- հայտնել է Բարաք Օբաման: ԱՄՆ նախագահը նշել է նաեւ այն, որ թե Սիրիայում, թե Իրաքում ԻՊ-ն նահանջում է: