Մեսիջ Ռուսաստանից. ՌԴ դեսպանատան մոտ կրքերը թեժանում են /ֆոտո/վիդեո/
«Ազատություն Լեւոն Հայրապետյանին» նախաձեռնությունը եւ մի շարք քաղաքացիներ այս պահին իրականցնում են ակացիա:
Մասնակիցների առաջին կանգառը եղել է ՀՀ ԱԳՆ շենքի մոտ: Նրանք բարձրաձայն ընթերցել են դիմում նամակը ուղված ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին :
Մանակում մասնավորապես ասվում էր, որ հայ բարերար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ իրականացվող սադիզմը պայմանավորված է քառօրյա եւ դեռ չավարտված պատերազմով;
Նախաձեռնության անդմաները գտնում են, որ Ռուսաստանը նմանօրինակ վերաբերմունք ցուցաբերելով Լեւոն Հայրապետյհանի նկատմամբ մեսիջ է ունեցել ուղղված Հայաստանին:
ԱԳՆ նախարարությանը փոխանցվել է նամակը, իսկ այդպես էլ մինչ այս պահը ցուցարարներին չեն հանդիպել տվյալ գերատեսչության եւ որեւէ նարկայացուցիչ:
Այս պահին ազատության պահանջով ակցիայի մասնակիցները գտնվում են ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց եւ կարծես, թե կրքերը գնալով թեժանում են: