20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՊԿ-ի ԱԳ փոխնախարարները կհանդիպեն Երեւանում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ԱԳ փոխնախարարներն ապրիլի 19-ին Երեւանում կքննարկեն արտաքին քաղաքական գործունեության համակարգման հարցերը:

Այդ մասին հաղորդել Է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Նրա տվյալներով՝ հանդիպմանը կմասնակցի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը, իսկ խորհրդակցությունը կնախագահի Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Կոնսուլտացիաների ընթացքում նախատեսվում Է քննարկել ՀԱՊԿ-ի մի քանի հայեցակարգային փաստաթղթեր, ինչպես նաեւ կազմակերպության անդամ պետությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգման հարցերը»,-ասված Է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ