28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոչ մի թիզ հող չենք զիջելու. լեգենդար հրամանատար Անահիտը կոչ է անում /վիդեո/

Անահիտը վստահեց իր երակներում հոսող արյան հրամանին: Անահիտը առաջնագիծ մեկնեց 1991 թվականին, երբ ընդամենը 24 տարեկան էր ու հասցրել էր մայրանալ: Անահիտը նշում է, որ ինքը Պարգև Սրբազանի ազգականն է , այսինքն հոգևորն ու հայրենիքը միաձույլ են նրա համար:

Բաքվում նրա աչքի առաջ ադրբեջանցիները սպանել էին ամենահարազատ մարդուն:

«Ես սովորակն հայուհի էի, որը երկու փոքր երեխաներին թողեց հանուն հայրենիքի ու նրանց պաշտպանության:Ես բնիկ Չարդախլու գյուղից եմ: Իմ նախնինները բոլորը զինվորական են եղել»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Անահիտ» ջոկատի հրամանատար  Անահիտ Մարտիրոսյանը:։

Անահիտը հայոց բանակում ծառայում էր որպես բուժքույր, սակայն քաջության ու խիզախության շնորհիվ 1992թ-ի ապրիլին նրա վստահվեց «Անահիտ» անունը կրող ջոկատի հրամանատարությունը, որի բոլոր զինվորները տղամարդիկ էին։

Նրա գլխավորած ջոկատը հիմնականում մասնակցում էր Մարտակերտի պաշտպանական մարտերին։

«12 վիրավոր եմ Մարաղայում փրկել ու հանել եմ մարտի դաշտից միայնակ: Կոմանդոսը լավ գիտի այս պատմությունը»,-ժպտաց ազատամարտիկը:

Ապրիլի 2-ի ագրեսիան Անահիտ Մարտիրոսյանի համար անակնկալ չէր: Հայուհին այս անգամ կամավորագրվել է «Կոռնիձոր» ջոկատին:

«Ես պետք է նորից առաջնագիծ գնամ: Էտ վախկոտ ազգը միշտ ստում է ու պետք է հանգուցալուծում լինի»,-ասաց Անահիտը և իր կոչը ուղղեց բոլոր հայերին անկախ սեռից:

«Ոչ մի թիզ հող չենք տալու: Հակառակը պետք է ավելացնենք: Մինչև վերջ պետք է գնանք»,-եզրափակեց հայուհի-հրամանատարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ