15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Այդպիսի հայտարարություններ վերջերս ՀՀԿ-ականներն են հնչեցնում

Վերջիին օրերին հայ պաշտոնյաները  տարբեր հարթակներից բավականին կոշտ գնահատականներ են տալիս Ռուսաստանի  ոչ հայամետ քաղաքականության ու ոչ ադեկվատ գնահատականների վերաբերյալ:
Այս ամենը, սակայն, ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի` էական դերակատարություն չունեն:

«ՀՀ պաշտոնական տեսակետը ՀՀ նաագահը կամ նրա խոսնակը  պիտի հնչեցնեն, կամ էլ արտգործնախարարը  կամ վերջինիս խոսնակը:

Մնացած գործիչնրի ելույները պաշտոնական բնույթ չունեն ու մեծ դերակատարում չունեն», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց  քաղտեխնոլոգը:

Արբեն Բադալյանն ընդգծեց` այսպիսի կոշտ հայտարարություններ վերջերս հնչեցնում են նաև ՀՀԿ-ականները:

«Վերջիններս  ասում են` ինչու՞  է Ռուսաստանն  Ադրբեջանին զենք վաճառում, մինչդեռ իրենց կուսակիցը օրերս մեկնեց այն երկրի մայրաքաղաքը, որն, այո’, Ադրբեջանի զենքերի հիմանական մատակարարն է: Այդ երկրի վաճառած զենքերով սպանեցին մեր զինվորներին»:

Քաղտեխնոլոգն ընդգծեց` չի ուզում գնահատական հնչեցնել, ասել` վարչապետի` Մոսկվա գնալը դրական էր կամ բացասական:

«Սխալները մեր մեջ պիտի փնտրենք, որ թե դրսում: Եթե մենք հզոր երկիր լինեինք, այդ նիստը չէր տեղափոխվի մեր երկրից. կհարգեին մեր երկրին», – ասաց քաղտեխնոլոգը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ