19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ամերիկահայ գեներալ Սեդո Մալաթեանը միանում է Կոմանդոսի կոչին

Ինչպես հայտնի է, ապրիլի 10-ին Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը նամակ է ուղարկել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի գեներալներին համախմբման կոչով: Այս առիթով արձագանքներ արդեն իսկ եղել են: Դրանցից հերթականը ստացվեց այսօր:

Ինչպես գրում է ArmLur.am-ը քիչ առաջ խմբագրություն է դիմել ամերիկահայ գեներալ Սեդո Մալաթեանը և հայտարարեց, որ միանում է Կոմանդոսի կոչին:

Գեներալի հայտարարությունը  ներկայացնում ենք բառացի.

«Նախ բազմազան առիթներով եղած եմ Հայաստան մեր պանծալի բանակի հատուկ բաժնի մը հետ գործակցելով ու ծառայելով, իսկ հիմա կ’ընդառաջեմ Արկադի Տեր Թադեվոսյանի կոչին: Պատրաստ եմ իմ մասնագիտությամբ միանալու Հայաստան և Սփիւռքի զինվորականներու միացյալ աշխատանգին՝ ի պաշտպանութիւն Հայրենիքի և Արցախի և Հայ ժողովրդին: Ջերմ ողջույմներով Համայն Հայութեան Պրիկատի Գեներալ. Սեդո Մալաթեան Ա.Մ.Ն Հ.Գ. պետք ունենք աւելի մասնագիտատացնել մեր Ռազմական Հետազոտութիւնը և նաև ուրիշ բաներ, որ աւելի եւս կը հզորացնէ մեր բանակը»:
sedo-malatian-600x361

01013

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ