15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կլինի շատ ավելի հուժկու պատերազմ. ազատվենք թույն-թարախից. Առավոտ

Կարծում եմ` ոչ մեկի մոտ պատրանքներ չկան, թե սա Ադրբեջանի վերջին հարձակումն էր Արցախի վրա օրերի, շաբաթների կամ առավելագույնը ամիսների ընթացքում կլինի նոր` շատ ավելի հուժկու գրոհ: Գրեթե կասկած չկա, որ լարվածություն կառաջանա նաեւ Հայաստանի սահմաններին: Հույս ունեմ, որ ոչ ոք չի սպասում, թե Ռուսաստանը, եվրոպական երկրները, Միացյալ Նահանգները մատը մատին կխփեն այդ հերթական հարձակումը կանխելու կամ դա­տապարտելու համար` նրանք հանդես կգան կրակը դադարեցնելու «բոլոր կողմերին» ուղղված կոչով:

Հետեւաբար, մեր միակ հույսը կարող է լինել ներքին մոբիլիզացիան: Ոչ միայն բանակի, որի մարտիկների հերոսությունը եւս մեկ անգամ ապացուցվեց, այլեւ Հայաստանի ամբողջ հասա­րակության, աշխարհի բոլոր հայերի: Չզարմա­նաք, բայց կարծում եմ, որ այդ համախմբման հիմքը պետք է լինի մեր` հայերիս իրար նկատմամբ բարյացակամ, հանդուրժող վերաբերմունքը, թույն-թարախը մեր միջից հանելը, որեւէ մեկին փնովելու միջոցով ինքնահաստատման ձգտումից հրաժարվելը: Ամեն մեկս ինչ-որ մեկից ինչ-որ պատճառով նեղված ենք, բայց այսօր այդ անձ­նական նեղվածությունն արտահայտելու պահը չէ, ժամանակավորապես մոռանանք դրա մասին:

Կոոուպցիոներների եւ գանձագողերի մասին: Իհարկե, կարելի է քաղաքական միավորներ հա­վաքելու եւ «խիզախ ընդդիմադիր» երեւալու հա­մար խոսել «կուլակաթափության» եւ «ազգայնացման» մասին: Բայց նախ` դրանք «օդի մեջի» խո­սակցություններ են, երկրորդ` դրանք բերում են ներքաղաքական պայքարի այս պահին անցանկալի սրմանը, որտեղ պարզ չէ, թե ինչ է աս­վում ազգային, իսկ ինչը` նեղ անձնական, թայ­ֆայական շահերից ելնելով: Հասարակությունն, իհարկե, պետք է շարունակի այդ «պերսոնաժնե­րին» խարազանել` պահանջելով նրանցից հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատ­մամբ: Նրանք էլ պետք է գիտակցեն, որ նրանց գողացած ամեն լուման մեկ զինվորի կյանք է: Թո՛ղ փորձեն ապրել այդ գիտակցությամբ:

Մոբիլիզացիա նշանակում է նաեւ, որ ամեն մեկն իր տեղում իր գործն է անում’ բարեխղճո­րեն, պարկեշտ, նվիրումով: Պարտադիր չէ, որ բոլորը գնան Արցախ եւ զբաղվեն Աստված գիտի` ինչով: Ուսուցիչը` դասարանում, բժիշկը` հի­վանդանոցում, գիտնականն իր լաբորատորիա­յում պետք է իրենց գործողություններով համապատասխանեն աոաջին գծում կանգնած հերոս զինվորի վարքին եւ մտածողությանը: 21-րդ դա­րում ռազմաճակատի գիծը ոչ միայն հակաադրբեջանական սահմանն է կամ ԼՂՀ-Հայաստան շփ­ման գիծը, այլեւ ամեն մեկիս գործը, որում թերա­նալը ուղիղ վնաս է հասցնում մեր զինվորին:

Պետք չէ առանց որեւէ հստակ, ձեւակերպված առաքելության գնալ Արցախ, եթե դրա հստակ դրա հստակ պահանջարկը չկա: Պետք չէ նեղանալ, եթե մեզ խնդրում են տուն վերադառնալ: Կամուֆլյաժ հագնելու եւ սելֆի անելու ժամանակը նույնպես անցել է:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ