28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Հաջորդ հանդիպումը` Երեւանում

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ կողմերը պայմանավորվել են որ ԵՏՄ Կառավարությունների ղեկավարների հերթական հանդիպումը կկայանա Երեւանում, մայիսի 20-ին:

Այս մասին հայտնել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ քննարկվել են հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտ կլինի ճշտել կողմերի դիրքորոշումը, որպեսզի Հանձնաժողովը կարողանա առաջ շարժվել ու պատրաստել նոր փաստաթղթեր: Մասնավորապես մենք պայմանավորվել ենք, որ Միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի ժամանակ Երեւանում մենք կվերադառնանք Նավթի ու նավթամթերքի միասնական շուկա ստեղծելու հայեցակարգի մասին հարցի քննարկմանը: Երեւանում կշարունակվի նաեւ երկաթգծային փոխադրումների հարցի քննարկումը: ԵՏՄ երկրների վարչապետները պայմանավորվել են, որ նմանատիպ հանդիպումներ հաճախ կանցկացնեն»,- ասել է Սարգսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ