Մեկնարկել է Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստը
Մերձմոսկովյան Գորկիում մեկնարկել է Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստը:
Ինչպես փոխանցում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, առայժմ տեղի է ունենում ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը:
Նիստին մասնակցում են Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը, Ղրղզստանի փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նիստի օրակարգը, ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, ներառում է եվրասիական տնտեսական ինտեգրացման խորացման գերակա խնդիրները:
Հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել ինտեգրացիոն օրակարգի լայն շրջանակի հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՏՄ-ի գործառմանը եւ ինտեգրացման ճյուղային ուղղությունների զարգացանը: Քննարկվելու են ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:
Միջկառավարական խորհրդի նիստն առաջինն է, որի նախապատրաստումն իրականացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նորացված կազմը՝ նոր նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: