29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանը վտանգված է, քանի դեռ կան օլիգարխներն ու կեղեքիչները. Արմեն Մարտիրոսյան

«Ի սկզբանե «Ժառանգությունը»  դեմ է եղել Մադրիդյայանն սկզբունքներին և մեզ համար ընդունելի չէ Մադրիդյան սկզբունքների իրագործումը»,-այսօր՝ ապրիլի 13-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը այսօր գտնվում է հետպատերազմյան իրավիճակում, ինչը նույնպես քննարկվել է կուսակցությունում:

«Միասնությունը պետք է լինի բովանդակային: Երկրի ներսում պետք է արմատական փոփոխություններ տեղի ունենային:Ազգային համաձայնություն չի կարող լինել, քանի որ դրա մեջ նույն ֆեոդալները, չինովնիկները, օլիգարխներն ու գեներալներն են, որոնք կեղեքել են ժողովրդին ու երկիրը տարել արտագաղթի: Քանի կան այդ տեսակները Հայաստանը վտանգված է»,-ընդգծեց Մարտիրոսյանը:

Քաղաքական գործչի դիտարկմամբ Հայաստանը  նաև օտար զորքերի կարիքը չունի: Նրա խոսքով՝ խաղաղապահ զորքեր մտցնելու անհրաժեշտություն չկա, քանի որ մեր երիտասարդների կյանքի գնով միայն կանխվեց Ադրբեջանի ագրեսին:

«Ցանկացած պարագայում հայ զինվորի արյունը մեզ համար շատ թանկ է և մեզ հարկավոր է մոբիլիզացիոն ռեսուրս կուտակել, տարիներ շարունակ արված յուրացումները պետք է ուղղվեն մեր անվտանգության պահպանմանը: Մեզ համախմում պետք չէ ՍերԺ Սարգսյանի շուրջ, մեզ հարկավոր է համախմբում ազգային շահերի շուրջ»,-եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ